Անհնազանդության ակցիայի մասնակիցներն ահազանգում են սադրիչների ու սադրանքների մասին
Քաղաքական
13:38 08/12/2020
Հայաստան

Անհնազանդության ակցիայի մասնակիցներն ահազանգում են սադրիչների ու սադրանքների մասին

«Նիկոլ դավաճան», «Նիկոլ դավաճան» կարգախոսներով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են իրականացվում ոչ միայն Երևանում, նաև մարզերում:Արտաշատում սադրում, հրահրում, քաշքշում են  խաղաղ ակցիայի մասնակիցներին:

Ակցիայի ժամանակ մասնակիցներից մեկը հայտարարեց. «Իշխանության կողմից ուղարկված մի խումբ սադրիչներ փորձում են խոչընդոտել մեր ակցիան: Մենք մեր քաղաքացիներին կոչ ենք անում չտրվել Նիկոլ Փաշինյնի սադրիչների սադրանքներին»,-ասաց ակցիայի մասնակիչներից մեկը:

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանն ասաց՝ ով իրենց խանգարում է իրականացնել ակցիա, պատասխան են տալու:

«Դավաճանին հեռացնելու ենք: Նիկոլ Փաշինյանին հնարավորություն էր տրվել հեռանալ,  բայց շարունակում է կառչած մնալ վարչապետի աթոռից»,- հայտարարեց նա:

Ոստիկանները սկսեցին քաղաքացիներին բռնի ուժ գործադրելով բերման  ենթարկել:

«Գնացեք առաջնագիծ՝ այդքան տղա եք »,- դիմելով ոստիկաններին՝ ասում են բերման ենթրակվող քաղաքացիները:

Placeholder
Անհնազանդության ակցիայի մասնակիցներն ահազանգում են սադրիչների ու սադրանքների մասին