Ականատես. Արտաշատում ակցիայի ժամանակ սադրանքների է դիմել մարզպետի օգնականը
Քաղաքական
14:19 08/12/2020
Հայաստան

Ականատես. Արտաշատում ակցիայի ժամանակ սադրանքների է դիմել մարզպետի օգնականը

Արարարտի մարզի Արտաշատ քաղաքում ակցիայի ժամանակ հրմշտոց տեղի ունեցավ: Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները հայտարարեցին, որ այստեղ կան սադրիչներ, որոնց ուղարկել է հենց իշխանությունը:

«Մարդիկ հանգիստ ակցիա էին անում, նրանք սկսեցին սադրանքները: Այս կողմից որևէ մեկը չի սկսել»,- լրագրողներին ասաց ականատեսներից մեկը:

Նրանք նշեցին, որ սադրիչներից մեկը հենց մարզպետի օգնականն է եղել, նաև Նորաշենի գյուղապետի տեղակալը:

«Մարզպետարանի աշխատակիցներն էին հրմշտոց առաջացնում, իրենք իրենց իրավունք են վերապահում մեզ արգելել մեր ձայնը հասնելի դարձնել»,- ասաց ակցիայի մասնակիցը:

Նա նշեց, որ որևէ պետական մարմինն իրավունք չունի խոչընդոտել իրականացնել իրենց խաղաղ ակցիան:

Ակցիայի մասնակցի խոսքով, ինքը տեսել է, որ երեք հոգու բերման են ենթարկել, որոնք հենց ակցիայի մասնակից են եղել.  «Անօրինական բերման ենթարկեցին: Խաղաղ ակցիա էին անում, ոչ մի բան չեն արել: Նրանց տարան, որովհետև ակցիայի մասնակիցներն են միշտ տուժում»:

Placeholder
Ականատես. Արտաշատում ակցիայի ժամանակ սադրանքների է դիմել մարզպետի օգնականը