Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան փորձում է պահպանել մարզաձևն օլիմպիական խաղերի ծրագրում
Աշխարհում
18:12 08/12/2020
Աշխարհ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան փորձում է պահպանել մարզաձևն օլիմպիական խաղերի ծրագրում

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ամեն ջանք գործադրում է, որ մարզաձևն իր տեղը պահպանի  Փարիզի օլիմպիական խաղերի ծրագրում: Այդ մասին հայտնել է IWF-ն, փոխանցում է ՀԱՕԿ-ը։

Ավելի վաղ  ՄՕԿ-ը որոշել էր 2024-ի  խաղերում ծանրորդների թիվը նվազեցնել-հասցնել 120 -ի: Մինչդեռ Տոկիոյի ծանրահարթակում հանդես կգան 190 մարզիկներ:

Խթանիչ չօգտագործածները շարունակում են  մեծ գին վճարել վատ կառավարիչների և այն երկրների մարզիկների պատճառով, ովքեր զարտուղի, հեշտ ուղիներով են Պեկինի /2008թ․/ և  Լոնդոնի /2012թ․/  խաղերում հաջողության հասել։ Անկախ փորձագետների  շնորհիվ արդեն բարեփոխման աշխատանքներ են կատարվում։ Ֆեդերացիան հույս ունի, որ  կկարողանա բավարարել ՄՕԿ-ի չափանիշները Փարիզի օլիմպիական խաղերի ծրագրում մնալու համար։

IWF-ի գործկոմը  հոկտեմբերին կազմակերպության ղեկավարի պաշտոնակատար է նշանակել  բրիտանացի Մայք Իրանին: Այդ պաշտոնում նա փոխարինել է ամերիկացի Ուրսուլա Պապանդրեային, որը  ժամանակավորապես ղեկավարում էր ֆեդերացիան Թամաշ Այանի հեռանալուց հետո: 

Placeholder