Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամերիկացի երգիչ Բոբ Դիլանը վաճառել է իր բոլոր երգերի հեղինակային իրավունքը: Նոր սեփականատերը Universal Music Group- ն է:
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, գործարքի պայմանները չեն բացահայտվել, բայց, ըստ Variety- ի, գործարքը իննանիշ գումար է: Որոշ լրատվամիջոցներ խոսում են ավելի քան 300 միլիոն դոլար հոնորարի մասին:
Ընկերությունը ստացել է երաժշտի բոլոր ձայնագրությունների իրավունքները՝ սկսած 1962 թվականից մինչև այս ամառ թողարկված ալբոմը: Ինքը՝ Բոբ Դիլանը, դեռ չի մեկնաբանել հայտնված տեղեկությունները:
2016-ին երաժշտն արժանացել էր Գրականության Նոբելյան մրցանակի։