Անհնազանդության երթեր՝ Երևանի կենտրոնական փողոցներում
Քաղաքական
15:44 08/12/2020
Հայաստան

Անհնազանդության երթեր՝ Երևանի կենտրոնական փողոցներում

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթեր են իրականացնում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում: Նրանք «Նիկոլ, դավաճան» վանկարկելով մի քանի րոպե փակում են փողոցներն ու շարունակում իրենց երթը: Քաղաքացիներին ուղեկցում են մեծ թվով ոստիկաններ:

Քաղաքացիները Երևանի տարբեր փողոցներում, ԱԱԾ-ի, գլխավոր դատախազության ակցիաներ անելուց հետո երթով շարժվեցին դեպի կառավարության շենք: «Նիկոլ, դավաճան» վանկարկելով Փաշինյանի աշխատասենյակի պատուհանի տակ՝ կրկին շարժվեցին տարբեր ուղղություններով:

Նշենք, որ այսօր ժամը 12:00-ին լրացել էր ընդդիմության՝ Նիկոլ  Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։ Ժամը լրանալուց հետո ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ Հայաստանի ողջ տարածքում  սկսվում են անհնազանդության ակցիաներ:  Երևանում և մարզերում քաղաքացիները փակում են փողոցներ, կոչ անում միանալ իրենց ու միասին հասնել Փաշինյանի հրաժարականին:

«Թուրքի առաջ ծնկի եկած  Փաշինյանը պետք է հեռանա»,- նշում են ակցիաների մասնակցիները:
 

Placeholder
Անհնազանդության երթեր՝ Երևանի կենտրոնական փողոցներում