09.12.2020. Կորոնավիրուսի 1138 նոր դեպք է գրանցվել, 25 մարդ մահացել է
Օրվա թեմա
10:55 09/12/2020
Հայաստան

09.12.2020. Կորոնավիրուսի 1138 նոր դեպք է գրանցվել, 25 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 3306 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1138 նոր դեպք: Առողջացել է 1385 մարդ: Մեկ օրում մահացել է 25 մարդ: Նրանցից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

ԱՆ ներկայացրած տվյալներով, դեկտեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 144066 դեպք, որոնցից 120532-ն` առողջացած, 2393-ը` մահվան ելքով: Մահվան ևս 601 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20540 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 535833 թեստավորում:

Placeholder