Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսագուլյան. Ասյա Խաչատրյանը գրել էր՝ կենակցել եմ 8 սպայի հետ, բավարարված չեմ, բայց տեղեկությունը ստացել եմ
«Ես հայտարարել եմ բազմիցս, մինչև հեղափոխությունը դրա շատ մասնակիցներ՝ Լիլիթ Մակունց, Արմեն Գրիգորյան, Աննա Հակոբյան, Նիկոլ Փաշինյան, Գարեգին Չուքասզյան, Ասյա Խաչատրյան... շատ հաճախ այցելում էին Թբիլիսի ու մասնակցում Վրաստանի ԱՄՆ դեսպանատան միջոցով թուրքերի ու ադրբեջանցիների հետ կազմակերպվող հանդիպումներին»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
Նա թվարկեց նաև այլ անուններ՝ Արսեն Խառատյան, Հրանուշ Խառատյան և ուրիշներ։
Իսագուլյանի խոսքով, ինքն այդ մասին ժամանակին զեկուցել է երկրի ղեկավարությանը, ԱԱԾ-ին։
«Քանի որ Կուտոյանը համակարգը լավ չէր պատկերացնում, ինձ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ Ազգային անվտանգության վերաբերյալ իմ աշխատանքը կորդինացնեմ Ստեփան Սուրենի Մելքոնյանի հետ, գեներալ-լեյտենանտ։ Ես շատ հաճախ լինում էի Ստեփան Սուրենիչի կաբինտեում»,-փակագծեր բացեց Իսագուլյանը։
Նրա խոսքով, ինքը տեղեկացրել է, որ Թբիլիսի գնացող այդ մարդիկ բավականին մեծ գումարներ են տեղափոխում Հայաստան, նախապատրաստում են հեղափոխություն, բայց շատերը տարակուսանքով են վերաբերել իր հայտարարություններին՝ ասելով, որ չափազանցված են։
«Նորից եմ հայտարարում, 48 մլն դոլար Նիկոլ Փաշինյանի թիմը ստացել է հենց Ադրբեջանից ու Թուրքիայից, բացարձակ ճշմարտություն է։ Մակունցը, որ դասավանդում էր Սլավոնական համալսարանում, փորձել են այդ գործում ընդգրկել նաև նույն համալսարանի փայլուն ուսանող Անդրանիկ Հովհաննիսյանին։ Գիտի հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, անգլերեն, թուրքերեն, ղազախերեն, չինարեն, ճապոներեն։ Անդրանիկ Հովհաննիսյանը, իմանալով, թե ինչին պետք է մասնակցի, հրաժարվել է մասնակցել այդ ստոր գործարքին։
Երբ ասում են, կա՞ն փաստեր, վկա։ Կենդանի մարդ է։ Հրաժարվել է մասնակցել այդ գործարքին, բայց շարունակել է աշխատել Օրբելի կենտրոնում։ Մինչև այսօր էլ բաներ կան, որ բացահայտել չեմ կարող, բայց դրա մասին տեղյակ եմ պահել ՀՀ երրորդ նախագահին, ԱԱԾ փոխտնօրեն Ստեփան Սուրենի Մելքոնյանին։ Հետո տեղի էր ունենում ուրիշ մի շատ վտանգավոր գործողություն։ Արցախ գործուղվեց Ասյա Խաչատրյանն իր ընկերուհու հետ, որի հիմնական գործողությունը եղել էր պոռնո ֆիրման, հիմնական սպասարկում էին զինվորական սպաներին։ Երբ արդեն բացահայտվեց, թե ինչ է տեղի ունենում իրականում, որոշեցին նրան արտաքսել Արցախից։ Արտաքսեցին, հիշում եք, նրա հայտնի ելույթը, երբ Արցախին մեղադրեց բռնապետության մեջ։ Հիմա ստիպված եմ ասել, նրա սենյակի խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր բլոկնոտ։ Չգիտեմ ինչու, չկցվեց հետագայում այն գործին։ Բլոկնոտի պարունակությանը եթե ծանոթանաք, խայտառակություն։ Օրինակ, այսօր ինձ հետ եղան ութ սպա, նրանք ինձ հետ կենակցել են բոլոր ձևերով, սակայն ես բավարարված չեմ եղել։ Իսկ այն տեղեկատվությունը, որ ինձ անհրաժեշտ էր, ստացել եմ»,- ասաց Իսագուլյանն ու նշեց, որ բլոկնոտին ծանոթացել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը։
Նա հիշեցրեց, երբ ինքը հայտարարել է, որ Ասյա Խաչատրյանը Բաքվի գործակալ է, վերջինն իր դեմ հայց է ներկայացրել ու դատական գործընթացում նրան օժանդակել են Արմեն Գրիգորյանը, Դավիթ Սանասարյանը, Նիկոլ Փաշինյանը։
«Ի պատիվ իմ փաստաբան Աննա Ծառուկյանի, կարողացանք մեկ ու կես տարվա ընացքում ձեռք բերել փաստեր, որ Ասյա Խաչատրյանը հրաշալի տիրապետել է ադրբեջաներենին, եղել է բազմաթիվ անգամներ Բաքվում, ունեցել է սիրեկան, որն աշխատել է Ադրբեջանի հատուկ ջոկատի կազմում։ Հայթայթեցինք ու ճարեցինք այդ նկարները, հրապարակումները, ներկայացրեցինք դատարանին։ Դատարանն այլևս հնարավորություն չուներ ի օգուտ ինձ վճիռ չկայացնելու»,-ասաց Իսագուլյանը։
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։