Գերմանացի զբոսաշրջիկն Էրդողանին վիրավորելու համար դատապարտվել է 1․5 տարի ազատազրկման
Իրավունք
11:38 09/12/2020
Տարածաշրջան

Գերմանացի զբոսաշրջիկն Էրդողանին վիրավորելու համար դատապարտվել է 1․5 տարի ազատազրկման

Թուրքիայում՝ Անթալիայի օդանավակայանում, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալված գերմանացի բժիշկ Քրիստիան Բ.-ն դատապարտվել է 16 ամիս 20 օր ազատազրկման։ Այս մասին գրում է ermenihaber-ը։

Գերմանացի բժիշկը հանգիստն անցկացնելու համար մեկնել էր Թուրքիա։ Վերջինս նոյեմբերի 4-ին Անթալիայի օդանավակայանում տեղի ունեցած վիճաբանությունից հետո ձերբակալվել էր։

Նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայի նախագահի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու, «ժողովրդի մեջ ատելություն և թշնամություն սերմանելու» համար։

Placeholder
Գերմանացի զբոսաշրջիկն Էրդողանին վիրավորելու համար դատապարտվել է 1․5 տարի ազատազրկման