Հունաստանի ԱԳ նախարարը Թուրքիային անվանել է «ջիհադիստական տուրիստական գործակալություն»
Քաղաքական
16:11 09/12/2020
Տարածաշրջան

Հունաստանի ԱԳ նախարարը Թուրքիային անվանել է «ջիհադիստական տուրիստական գործակալություն»

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ Թուրքիան հանդիսանում է տարածաշրջանում «հանգստության խախտող» և «ջիհադիստների տուրիստական գործակալություն», որին պետք է դիմադրել: Այս մասին գրում է Ria-ն։

Թուրքիայի քաղաքականությունը Ամմանում կայացած Հունաստանի, Կիպրոսի և Հորդանանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման քննարկման թեմաներից մեկն էր:

«Թուրքիան գործում է միջազգային իրավունքի շրջանակներից դուրս և, ցավոք, տարածաշրջանում դարձել է հանգստության խախտող՝ սպառնալով ուժի գործադրմամբ»,-  հայտարարել է Դենդիասը հանդիպումից հետո։

Դենդիասը նշել է, որ Թուրքիան սպառնաց Հունաստանին պատերազմով, եթե Հունաստանը գործի իր ինքնիշխան իրավունքի համաձայն և տարածքային ջրերը հասցնի 12 ծովային մղոնի: Այն միգրանտներին որպես գործիք է օգտագործում, քարոզչության և կեղծ լուրեր տարածում, ջիհադիստներին Լիբիայից Կովկաս է  տեղափոխում, ինչը Դենդիասն անվանել է «ջիհադիստական տուրիստական գործակալություն»։

Ըստ նրա, Անկարայի նման գործողությունները միանգամայն անընդունելի են, և Հունաստանը բազմիցս կոչ է արել Թուրքիային կառուցողական երկխոսության։

«Մենք խոսեցինք Լիբիայի մասին, խոսեցինք Սիրիայի մասին, խոսեցինք Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացի մասին, խոսեցինք ներգաղթի մասին, խոսեցինք Արևելյան Միջերկրական ծովի և Կիպրոսի խնդրի մասին: Եվ պետք է ասեմ, որ մենք գտել ենք ընդհանուր փոխըմբռնման և ընդհանուր մոտեցման շատ ոլորտներ»,- ասել է Դենդիասը։
 

Placeholder
Հունաստանի ԱԳ նախարարը Թուրքիային անվանել է «ջիհադիստական տուրիստական գործակալություն»