10.12.2020. Կորոնավիրուսի 1174 նոր դեպք է գրանցվել, 28 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:06 10/12/2020
Հայաստան

10.12.2020. Կորոնավիրուսի 1174 նոր դեպք է գրանցվել, 28 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 3504 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք: Առողջացել է 1350 մարդ: Մեկ օրում մահացել է 28 մարդ: Նրանցից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Դեկտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 145240 դեպք, որոնցից 121882-ն` առողջացած, 2416-ը` մահվան ելքով: Մահվան ևս 606 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20336 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 539337 թեստավորում:

Placeholder