Եղիազար Վարդանյանը հաստատվեց ՃՇՀԱՀ ռեկտորի պաշտոնում
Կրթություն, գիտություն
13:29 10/12/2020
Հայաստան

Եղիազար Վարդանյանը հաստատվեց ՃՇՀԱՀ ռեկտորի պաշտոնում

«Ընթացակարգերի, ընտրությունների ընթացքի որև խնդիր չկա, ամեն ինչ համապատասխանել է գործող կարգերին»,-կառավարության նիստում ներկայացնելով նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ընտրության ընթացքը՝ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և առաջարկեց հաղթող ճանաչված Եղիազար Վարդանյանին հաստատել այդ պաշտոնում:

Կառավարությունը միաձայն հաստատեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնում Եղիազար Վարդանյանի ընտրության արդյունքները:
 

Placeholder
Եղիազար Վարդանյանը հաստատվեց ՃՇՀԱՀ ռեկտորի պաշտոնում