Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վիրավորները վերականգնողական անվճար բուժում կարող են անցնել իրենց ընտրած բուժհաստատություններում
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում հայտնեց, որ ներկայում գործող ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշմամբ հաստատված «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով սահմանված է, որ վերականգնողական բուժօգնությունը այլ բուժհաստատություններում ենթակա չէ փոխհատուցման:
«Այս փոփոխությամբ առաջարկում ենք վերականգնողական բուժօգնությունը տեղափոխել բաց պայմանագրերի դաշտ, որ մերժումների և մրցակցության սահմանափակման հարց չունենանք: Այսինքն՝ ցանկացած ԲԿ, որն ունի նման ծառայություններ մատուցելու կարողություններ՝ հաստատված համապատասխան լիցենզիայով, կարողանա այդ ծառայությունները մատուցել, և հերթերի, հերթագրման ու մերժումների խնդիր չառաջանա»,-ներկայացնելով վերոնշյալ նախագծի փոփոխության մասին հարցը՝ հայտնեց Արսեն Թորոսյանը:
Նկատելով, որ փոփոխությամբ հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա, Նիկոլ Փաշինյանն էլ իր կողմից շեշտեց. «Այսինքն՝ մենք քաղաքացուն ասում ենք, որ դուք ընտրեք, թե որտեղ եք ուզում անցնել այդ վերականգնողական բուժումը, և Կառավարությունը կվճարի այդ բուժման համար»: