Ջորջ Քլունին հոսպիտալացվել է՝ նկարահանումների համար արագ նիհարելու արդյունքում
Մշակույթ
15:37 10/12/2020
Աշխարհ

Ջորջ Քլունին հոսպիտալացվել է՝ նկարահանումների համար արագ նիհարելու արդյունքում

Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ արագ նիհարել է «Կեսգիշերային երկինք» իր ֆիլմի նկարահանումների համար։ Այս մասին գրում է Ria-ն։

Նշվում է, որ իր ֆիլմի աշխատանքների մեկնարկից չորս օր առաջ Քլունին հոսպիտալացվել է որովայնի ուժեղ ցավերով: Բժիշկները դերասանի մոտ ախտորոշել են պանկրեատիտ, և նա ստիպված է եղել մի քանի օր անցկացնել հիվանդանոցում:

«Կարծում եմ՝ շատ ջանք թափեցի նիհարելու համար և, հնարավոր է, ինքս ինձ չէի նայում», - ասել է դերասանը:

Քլունիի խոսքով՝ իր սննդակարգը կարող է նպաստել հիվանդությանը:

Հրապարակման համաձայն՝ 59-ամյա Քլունին կորցրել է գրեթե 13 կիլոգրամ՝ գլոբալ աղետից փրկված քաղցկեղով հիվանդ աստղագետի դերը խաղալու համար:
 

Placeholder
Ջորջ Քլունին հոսպիտալացվել է՝ նկարահանումների համար արագ նիհարելու արդյունքում