Մեկնարկել է «Ամանորյա հրաշք Արցախի երեխաների համար» նախաձեռնությունը
Հասարակություն
13:40 11/12/2020
Հայաստան

Մեկնարկել է «Ամանորյա հրաշք Արցախի երեխաների համար» նախաձեռնությունը

Հայաստանում մեկնարկել է «Ամանորյա հրաշք Արցախի երեխաների համար» նախաձեռնությունը, որի նպատակն է իրագործել ամբողջ Արցախի, այդ թվում՝ Շուշիից, Հադրութից և օկուպացված այլ տարածքներից տեղահանված երեխաների ամանորյա երազանքները:

Նախաձեռնության տարածած հաղորդագրության համաձայն, հարյուրավոր արցախցի երեխաներ նամակներ են գրել Ձմեռ պապիկին՝ հայտնելով իրենց ամանորյա ցանկություններն ու երազանքները: Նամակներն ընդունվել են մինչև ս.թ. դեկտեմբերի 5-ը:

Նախաձեռնությանը միանալու կոչին արձագանքել են բազմաթիվ մարդիկ տարբեր երկրներից, որոնց շնորհիվ հավաքագրվել է շուրջ 22 հազար ԱՄՆ դոլար՝ երեխաների երազանքներն ի կատար ածելու համար: Նվիրատվությունները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ:

«Գաղտնի Ձմեռ պապիկների» գրանցումն ու նվերների հավաքագրումը կշարունակվի մինչև դեկտեմբերի 20-ը:  Նվիրատվություն կատարելու համար «Ձմեռ պապիկները» պետք է հետևյալ հղումով ընտրեն արցախցի երեխաների նամակներից որևէ մեկը:

Նվերներն արցախցի փոքրիկներին հանձնելու նպատակով նախաձեռնության անդամները կայցելեն Արցախ դեկտեմբերի 20-ից մինչև տոների ավարտն ընկած ժամանակահատվածում:

Placeholder
Մեկնարկել է «Ամանորյա հրաշք Արցախի երեխաների համար» նախաձեռնությունը