Բաքուն պետք է զգուշանա Անկարայից․ Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան
Քաղաքական
20:39 11/12/2020
Տարածաշրջան

Բաքուն պետք է զգուշանա Անկարայից․ Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայնը Բաքվին խորհուրդ է տվել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարություններից հետո զգուշանալ Անկարայից: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Բանաստեղծությունը կարդալով՝ Էրդողանը ցույց տվեց պատմության, աշխարհագրության, իր իսկ ստեղծագործության և իրավիճակի անտեղյակությունը: Բաքուն պետք է զգուշանա Անկարայից»,-Twitter-ում գրել է նախկին դեսպանը:

Նշենք, որ Իրանի արտգործնախարարությունը ուրբաթ օրը կանչել է Թուրքիայի դեսպանին՝ Բաքվում անցկացված զորահանդեսին Էրդողանի արտաբերած խոսքերի համար։

Placeholder
Բաքուն պետք է զգուշանա Անկարայից․ Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան