Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը
Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում այսօր՝ ժամը 09:08-ին, կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Այս մասին հայտնում են Մետրոպոլիտենից։
«Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիները իրականացնում են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։
Բնականոն աշխատանքին անցնելուն պես՝ կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,- տեղեկացնում է Մետրոպոլիտենը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով արդեն մի քանի օր է Երևանում ու տարբեր քաղաքներում տեղի են ունենում անհնազանդության բողոքի ակցիաներ։