«Հիվանդանոցի առաջ 20 օրից ավելի սպասող շունը հանդիպեց իր տիրոջը»
Հասարակություն
13:32 11/12/2020
Հայաստան

«Հիվանդանոցի առաջ 20 օրից ավելի սպասող շունը հանդիպեց իր տիրոջը»

«Հիվանդանոցի առաջ սպասող շունը հանդիպեց իր տիրոջը...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է 2014  թվականին չեզոք գոտուց վիրավոր զինվորին դուրս բերելիս վիրավորված մայոր Սարգիս Ստեփանյանը։

Ավելի վաղ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում երևում էր՝ ինչպես է հավատարիմ շունը 20 օր և ավելի  հիվանդանոցի բակում սպասում իր տիրոջը։

Կենդանին հերթով հոտոտում է ելումուտ անողներին, որ զգա՝ տիրոջ մոտի՞ց են գալիս: Այդպես՝ հոտոտելով էլ տիրոջ վիրավորվելուց հետո Արցախից Հայաստան է հասել անհավանական ճանապարհով՝ Արցախից՝ Գորիս, Գորիսից՝ Բագրատաշեն, Բագրատաշենից՝ Երևան, բոլոր հնարավոր ու անհնար ճանապարհեներով՝ ոտքով, մեքենայով, ճանապարհ է ընկել այն մարդկանց հետևից, ումից տիրոջ հոտն է առել:

Placeholder
«Հիվանդանոցի առաջ 20 օրից ավելի սպասող շունը հանդիպեց իր տիրոջը»