Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
11.12.2020. Կորոնավիրուսի 1077 նոր դեպք է գրանցվել, 36 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3057 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1077 նոր դեպք: Առողջացել է 1592 մարդ։ Մեկ օրում մահացել է 36 մարդ։ Նրանցից 7-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
ԱՆ ներկայացրած տվյալներով, դեկտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 146317 դեպք, որոնցից 123474-ն` առողջացած, 2445-ը` մահվան ելքով: Մահվան ևս 613 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19785 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 542394 թեստավորում։