Անհետ կորած անձանց ընտանիքի անդամներին կտրամադրվի բժշկական օգնություն
Առողջություն
13:12 11/12/2020
Հայաստան

Անհետ կորած անձանց ընտանիքի անդամներին կտրամադրվի բժշկական օգնություն

Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 18-ին հրապարակված «ճանապարհային քարտեզի» իրականացման շրջանակում ընդունվել է որոշում, որի համաձայն՝ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, երեխա, քույր, եղբայր) բժշկական օգնությունը կկազմակերպվի պետական պատվերի շրջանակներում: Այսինքն բուժօգնության բոլոր ծախսերը կհոգա առողջապահության նախարարությունը։

ԱՆ-ից հայտնում են, որ ծառայությունից օգտվելու համար նշված խմբերը պետք է բժշկական կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքը և դիմումը ուղարկեն [email protected] հասցեին:

Անհրաժեշտ փաստաթղթերն են`
-Անձնագրի պատճեն
-Անհետ կորածի տվյլաներ (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ)
-Բժշկական միջամտության, հետազոտության անհրաժեշտության վերաբերյալ տեղեկանք
-Հասցե
-Հեռախոսահամար։

Այլ մանրամասներ ճշտելու համար կարող եք զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ` 80-03 հեռախոսահամարով:

Placeholder
Անհետ կորած անձանց ընտանիքի անդամներին կտրամադրվի բժշկական օգնություն