Ֆուտզալի խմբային մրցաշարի հանդիպումները տեղի կունենան 2021թ-ին
Սպորտ
18:10 11/12/2020
Հայաստան

Ֆուտզալի խմբային մրցաշարի հանդիպումները տեղի կունենան 2021թ-ին

Ինչպես հայտնի է Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2022-ի  որակավորման փլեյ-օֆֆ փուլում երկու հաղթանակ տարավ բուլղարացիների նկատմամբ /4։0 և 3։1 հաշիվներով/ ու մտավ հաջորդ փուլ։ Խմբային մրցաշարի  /երկրորդ խումբ/ հանդիպումները տեղի կունենան 2021թ․։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

«Մերոնց մրցակիցներն են Ռուսաստանի, Ֆրանսիայի և Վրաստանի թիմերը։ Խաղացանկն այսպիսին է ․  Ռուսաստան-Հայաստան՝ հունվարի 29,  Հայաստան-Ռուսաստան՝  ապրիլի 4, Հայաստան-Ֆրանսիա՝ փետրվարի 3, Ֆրանսիա -Հայաստան՝  ապրիլի 14, Վրաստան-Հայաստան ՝ մարտի 5  և Հայաստան- Վրաստան՝ մարտի 10»,- նշված է հաղորդագրությունում։

Placeholder