Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
2016 թվականին Հայաստանը ճանաչելու էր ԼՂՀ անկախությունը. Էդվարդ Նալբանդյան
«2016 թվականի ռազմական գործողությունները կանգնեցվեցին 3.5 օրվա ընթացքում, այն ժամանակ Հայաստանը պատրաստել էր բոլոր փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի ճանաչման համար և մենք պատրաստ էինք դրան»,- Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տեսակապով կայացած կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը և հավելեց, որ այդ ընթացքում գնում էին ինտենսիվ բանակցություններ և եթե դրանք արդյունք չտային՝ Հայաստանը կճանաչեր ԼՂՀ անկախությունը:
Նալբանդյանը հայտարարեց, որ վերջին պատերազմի ժամանակ Հայաստանը բոլոր հիմքերն ուներ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Նրա կարծիքով, ի տարբերություն 2016 թվականի ապրիլյան պատերազմի, այս պատերազմը շատ ավելի երկար է տևել և Ադրբեջանը երեք անգամ խախտել է հումանիտար զինադադարի մասին պայմանավորվածությունները։
Նալբանդյանի խոսքով, այդ փաստերը բավական էին, որպեսզի Երևանը ճանաչեր Արցախի անկախությունը, և այն կարող էր օգուտ տալ գործընթացին։
ՀՀ ԱԳ նախկին նախարարը նկատեց, որ երկար տարիներ Հայաստանը ձեռնպահ է մնացել նման քայլից, քանի որ միջազգային հանրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ասում էին, որ ճանաչումը կվտանգի բանակցությունների հետագա ընթացքը: