Ոստիկանությունը խոչընդոտեց խաղաղ երթը, Գեղամ Մանուկյանին ոստիկանություն տարան
Քաղաքական
16:24 11/12/2020
Հայաստան

Ոստիկանությունը խոչընդոտեց խաղաղ երթը, Գեղամ Մանուկյանին ոստիկանություն տարան

Դաշնակցականների խաղաղ «Արժանապատվության երթ»-ը խոչընդոտեցին ոստիկանները։ Նախ նրանք փակեցին երթի առջևից քայլող ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի դիմացը։
«Ճանապարհը բացեք, ճանապարհը բացեք, հեռու գնացեք»,- ասաց Սաղաթելյանը իրենց դիմաց կանգնած ոստիկանին։

Ապա ոստիկանության աշխատակիցների ու ակցիայի մասնակիցների միջև քաշքշուկ, հմրշտոց սկսվեց։ Ոստիկաններն ուժով ու խմբով փորձեցին ոստիկանություն տանել մասնակիցներից մի քանիսին, նրանք էլ դիմադրում էին, մյուսները բղավում էին՝ «Նիկոլ, դավաճան»։

Մի խումբ ոստիկաններ ոտքերից, ձեռքերից բռնած հեռացրեցին, ապա ուժով ոստիկանության մեքենա նստացրեցին դաշնակցական Գեղամ Մանուկյանին, ով մինչև վերջին պահը բղավում էր՝ «Նիկոլ, դավաճան»։

Տեսանյութը՝ Yerevan.today-ինն է։
 

Placeholder
Ոստիկանությունը խոչընդոտեց խաղաղ երթը, Գեղամ Մանուկյանին ոստիկանություն տարան