Թուրքիայի ԱԳՆ է հրավիրվել Իրանի դեսպանը
Քաղաքական
10:19 12/12/2020
Տարածաշրջան

Թուրքիայի ԱԳՆ է հրավիրվել Իրանի դեսպանը

Ուրբաթ օրը Անկարայում Իրանի դեսպանը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է «Anadolu»-ն:

Ըստ լրատվական գործակալության, իրանցի դիվանագետին փոխանցվել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հասցեին Թեհրանի հնչեցրած անհիմն մեղադրանքների վերաբերյալ Անկարայի արձագանքը:

Մինչ այդ, ուրբաթ օրը Բաքվում Թուրքիայի Հանրապետության նախագահի հայտարարության առիթով Իրանի արտգործնախարարություն էին կանչել Թեհրանում Թուրքիայի դեսպանին: Նրան ասել էին, որ տարածքային պահանջների և ռազմատենչ կայսերական էքսպանսիայի դարաշրջանը երկար տարիներ է, ինչ ավարտվել է:

Հինգշաբթի օրը Էրդողանը, ելույթ ունենալով Բաքվի՝ Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտին նվիրված զորահանդեսում, արտասանել էր Արաքս գետը հիշատակող բանաստեղծության տողեր: Նրանում խոսքը գնում էր այն մասին, որ գետը ուժով բաժանվել է երկրների միջև:

Արաքս գետը բնական սահման է Ադրբեջանի և հիմնականում թյուրքաբնակ իրանական Արևելյան և Արևմտյան Ադրբեջանի նահանգների միջև: Այս համատեքստում Էրդողանի խոսքերը Իրանում շատերն ընկալել են որպես պանթուրքիզմի գաղափարների հռչակում, որոնք սպառնում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականությանը:

Placeholder
Թուրքիայի ԱԳՆ է հրավիրվել Իրանի դեսպանը