Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին. Խոսիր տեսնենք, թե էլ ի՞նչ ես խոստացել
Քաղաքական
20:12 12/12/2020
Հայաստան

Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին. Խոսիր տեսնենք, թե էլ ի՞նչ ես խոստացել

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը պարտաճանաչորեն իրականացրեց նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության բոլոր կետերը՝ մեկը մյուսի հետևից հանձնելով Արցախի շրջանները, իսկ հիմա Ադրբեջանն ինչ ուզում անում է։

ՊՆ-ն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:

Հիմա սա ո՞նց հասկանանք, սա էլ Փաշինյանի ձևակերպած անորոշություններն է՞, էլ ի՞նչ անակնկալներ սպասենք։

Խոսիր տեսնենք, թե էլ ի՞նչ ես խոստացել։

Ի դեպ ՊՆ-ի հաղորդագրության բառամթերքն էլ է մտահոգիչ՝ ՀԱՐՁԱԿՎՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ առումով։

Այլ բան է միջադեպը, մեկ այլ բան՝ հարձակվողական գործողությունների վերսկսում ձևակերպումը։

Եթե ամեն դեպքում իրավիճակը երկրորդ տարբերակով է ընթանում, ապա իրադրությունն առավել մտահոգիչ է դառնում»։

Placeholder
Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին. Խոսիր տեսնենք, թե էլ ի՞նչ ես խոստացել