Արտակ Թովմասյան. Հայաստանում այս իշխանավարության ամեն մի ժամը բերելու է նորանոր խայտառակ ձախողումների
Քաղաքական
12:10 12/12/2020
Հայաստան

Արտակ Թովմասյան. Հայաստանում այս իշխանավարության ամեն մի ժամը բերելու է նորանոր խայտառակ ձախողումների

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը, որ հանդես էր եկել նոր թիմ ձևավորելու նախաձեռնությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հոխորտանքը, որով փորձում էին Հայաստանի ու հայկական բանակի նկատմամբ հաղթանակ բեմադրել, որևէ տրամաբանություն չունի:

Հայկական բանակը պարտություն չի կրել, կռվել և դիմադրել է հերոսաբար, սակայն նրանց արյան գնով պաշտպանած տարածքները, Հայաստանը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը, գիշերային դավադիր կապիտուլյացիայի ակտի արդյունքում, հանձնել է թշնամուն:

Հետևաբար, այդ ռազմական շքերթը ոչ թե հայկական բանակի ու հայ ժողովրդի պարտության արձանագրումն է, այլ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի իշխանությունների դիվանագիտական մտքի տկարության, ապաշնորհ կառավարման և դավաճանական վարքագծի արձանագրումը:

Հայաստանում նրանց իշխանավարության ամեն մի ժամը բերելու է նորանոր խայտառակ ձախողումների` արտաքին ճակատում և երկրի ներսում, հետևաբար` օր առաջ անհրաժեշտ է արտահերթ ընտրությունների միջոցով ձևավորել նոր Ազգային ժողով և բացառապես արհեստավարժ և անբիծ կենսագրություն ունեցող անձանցից կազմված կառավարություն, որը կհամախմբի հայության ներուժը, կստեղծի նոր որակի պետություն, որի հետ այլևս որևէ մեկը չի կարող խոսել սպառնալիքի ու շանտաժի լեզվով»։
 

РУС ⤵️ Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հոխորտանքը, որով փորձում էին Հայաստանի ու...

Опубликовано Artak Tovmasyan Пятница, 11 декабря 2020 г.

 

Placeholder