14.12.2020. Կորոնավիրուսի 357 նոր դեպք է գրանցվել, 18 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:08 14/12/2020
Հայաստան

14.12.2020. Կորոնավիրուսի 357 նոր դեպք է գրանցվել, 18 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 1373 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 357 նոր դեպք: Առողջացել է 797 մարդ: Մեկ օրում մահացել է 18 մարդ:  Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

ԱՆ ներկայացրած տվյալներով, դեկտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 148682 դեպք, որոնցից 125966-ն` առողջացած, 2503-ը` մահվան ելքով: Մահվան ևս 618 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19595 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 549732 թեստավորում:


 

Placeholder