Գիորգի Գախարիան կրկին ներկայացվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում
Քաղաքական
15:18 14/12/2020
Տարածաշրջան

Գիորգի Գախարիան կրկին ներկայացվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում

«Վրացական երազանքը» երկրի վարչապետի պաշտոնի համար ներկայացրել է Գիորգի Գախարիայի թեկնածությունը: Համապատասխան նամակը ստորագրել է կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։

Նոր  խորհրդարանի լիազորություններն ընդունելուց հետո նախարարների կաբինետը հրաժարական է տվել, բոլոր նախարարները համարվում են ժամանակավոր պաշտոնակատար: Գախարիան մինչև կիրակի ժամանակ ունի՝ կառավարության կազմը հայտնելու համար:

Վստահություն ստանալու համար կառավարությանն անհրաժեշտ է նվազագույնը 76 պատգամավորի աջակցություն: Գախարիան համարվում է «Վրացական երազանքի» հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ֆավորիտը, նախարարների կաբինետի ամենաազդեցիկ անձը: Նա Վրաստանի վարչապետի պաշտոնում է  2019-ի սեպտեմբերից:

Մասնագիտությամբ Գախարիան պատմաբան է, կրթությունը ստացել է Թբիլիսիում և Մոսկվայում: Աշխատանքային կարիերան սկսել է ՌԴ-ում․ 2004-2008 թթ-ին նա Մոսկվայում «SFK Group»-ի գլխավոր տնօրենն էր,  2006-2009 թթ.-ին` Մոսկվայի պետական համալսարանի հրավիրյալ դասախոս:

Placeholder
Գիորգի Գախարիան կրկին ներկայացվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում