Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ժողովրդական արվեստների թանգարանում դեկտեմբերի 16-ին կբացվի ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված կլինեն Դադիվանքից բերված Կտակարաններ, խաչեր, սրբապատկերներ, հուշանվերներ, ինչպես նաև հայոց պատմության կարևորագույն էջերը լուսաբանող գրքեր, ֆոտոալբոմներ։
Այցելուները նաև հնարավորություն կունենան ձեռք բերել «Դադիվանքի անուշները»՝ ժենգյալով հաց, փախլավա, գաթա՝ պատրաստված Արցախի կանանց ձեռքով։
«Դադիվանքից մի մասնիկ վերցնելով մեզ հետ՝ դեկտեմբերի 16-ին կենտրոնացնենք բոլորիս ուժերը Ժողովրդական արվեստի թանգարանում, որպեսզի հաղթահարենք ու հաղթենք նաև մշակույթով։
Միասին օգնենք մեր արցախցիներին»,- նշում են թանգարանից։