COVID-19 պատվաստանյութերի առաջին խմբաքանակը ժամանել է Կանադա
Մշակույթ
10:27 14/12/2020
Աշխարհ

COVID-19 պատվաստանյութերի առաջին խմբաքանակը ժամանել է Կանադա

Pfizer և BioNTech-ի կորոնավիրուսային պատվաստանյութերի առաջին խմբաքանակը ժամանել է Կանադա: Այս մասին թվիթերում հայտնել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

«Pfizer-BioNTech COVID-19 պատվաստանյութերի առաջին խմբաքանակը ժամանել է Կանադա», - գրել է վարչապետը:

Կանադայի Առողջապահության նախարարությունը հաստատել է Pfizer-BioNTech կորոնավիրուսի պատվաստանյութի օգտագործումը:

Վերջին տվյալների համաձայն՝ երկրում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 460 հազարը, մահացել է ավելի քան 13,4 հազար հիվանդ:
 

Placeholder
COVID-19 պատվաստանյութերի առաջին խմբաքանակը ժամանել է Կանադա