Քերի Կավանո․Հադրութի շրջանի ռազմական գործողություններն ընդգծում են տեղում վտանգավոր իրավիճակը
Քաղաքական
12:41 14/12/2020
Տարածաշրջան

Քերի Կավանո․Հադրութի շրջանի ռազմական գործողություններն ընդգծում են տեղում վտանգավոր իրավիճակը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Կավանոն թվիթերում գրել է․

«Դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանի ռազմական գործողությունները (որտեղ տեղակայված չէին ռուս խաղաղապահները) ընդգծում են վտանգավոր իրավիճակը տեղում: Հրադադարի գործող համաձայնագրում չկան մանրամասնություններ և իրենից լավագույն դեպքում ներկայացնում է փխրուն խաղաղություն: Անհրաժեշտ է արագ վերսկսել քաղաքական կարգավորման գործընթացը»։

Հիշեցնենք՝ ՊՆ-ն հայտարարել էր, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։

Մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։

Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։

ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության ղեկավար, գերենալ-լեկտենանտ Ռուստամ Մուրադովը հայտնել է, որ Ղարաբաղի Հադրութի շրջանի երկու գյուղերում իրավիճակը կարգավորվել է։ ՌԴ ՊՆ թարմացաված քարտեզում Հին Թաղլարն արդեն ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում է։
 

Placeholder
Քերի Կավանո․Հադրութի շրջանի ռազմական գործողություններն ընդգծում են տեղում վտանգավոր իրավիճակը