Թուրքիային սպառնում է ԱՄՆ-ի և ԵՄ պատժամիջոցները՝ զենքի նկատմամբ
Քաղաքական
13:27 14/12/2020
Տարածաշրջան

Թուրքիային սպառնում է ԱՄՆ-ի և ԵՄ պատժամիջոցները՝ զենքի նկատմամբ

Թուրքիային սպառնում է ԱՄՆ-ի և Եվրոպական երկրների պատժամիջոցները՝ զենքի նկատմամբ․ ներկայումս քննարկումները շարունակվում են։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը հայտարարեց, որ եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգ գնելու համար, այն «անհարգալից վերաբերմունք կլինի ՆԱՏՕ-ի շատ կարևոր գործընկերոջ նկատմամբ»:

EU Observer-ի հաղորդմամբ, ԱՄՆ-ի այս քայլի մասին լուրերի ֆոնին թուրքական լիրան անկում է ապրում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս ուրբաթ օրը հայտնեց, որ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները և ԱՄՆ-ն «ՆԱՏՕ-ի շրջանակներում» նոր բանակցություններում կքննարկեն Թուրքիային զենքի փոխանցումը հնարավոր սահմանափակելու հարցը:

Հիշեցնենք, որ S-400-ների պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 2017-ին։ Առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվել է 2019թ. հուլիսին։ 

 

Placeholder
Թուրքիային սպառնում է ԱՄՆ-ի և ԵՄ պատժամիջոցները՝ զենքի նկատմամբ