Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ավելի լավ է խաղաղապահների հետ խաղ չանել. Պետդումայում անդրադարձել են Ղարաբաղում տեղի ունեցած հրաձգությունը
Պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի կողմից զինադադարի խախտումը Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ։ Այս մասին գրում է Ria-ն։
«Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած միջադեպից հետո ռուս խաղաղապահները միջոցներ ձեռնարկեցին, որպեսզի դա չկրկնվի: Խաղաղապահ ուժերի ղեկավարությունը փորձառու գեներալներ են, որոնք համակարգում էին Սիրիայում ռազմական գործողությունները՝ որպես խորհրդատուներ: Այսօր իրավիճակը գտնվում է խիստ հսկողության տակ», - ասել է Վոդոլացկին:
Պատգամավորը շեշտել է, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների հետ:
Բացի այդ, պատգամավորը կարծիք է հայտնել, որ խաղաղապահների խմբավորումը կարող է մեծացնել, եթե տարածաշրջանում ակտիվ ռազմական գործողություններ սկսվեն, բայց ավելացրել է, որ չի կարծում, որ նման անհրաժեշտություն կհայտնվի:
«Կարծում եմ, որ դա պետք չի լինի, և ներկայիս խաղաղապահների քանակը կբավականացնի: Համոզված եմ, որ նրանցից ոչ ոք կորուստներ չի ունենա, քանի որ կա ըմբռնում, որ ավելի լավ է խաղաղապահների հետ վտանգավոր խաղեր չխաղալ»,- եզրափակել է Վոդոլացկին: