ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի երգի-պարի համույթը Լաչինի միջանցքում ելույթ է ունեցել ռուս խաղաղապահների համար
Քաղաքական
11:19 15/12/2020
Տարածաշրջան

ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի երգի-պարի համույթը Լաչինի միջանցքում ելույթ է ունեցել ռուս խաղաղապահների համար

ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի երգի-պարի համույթի արտիստները ելույթ են ունեցել Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման զինծառայողների համար, որոնք ծառայություն են անցկացնում դիտակետերում: Դիտակետերը համալրված են «Բլոկպոստ» տեսակի ամրություններով, որոնք նախատեսված են զինծառայողներին փոքր տրամաչափի զենքերից և բեկորներից պաշտպանելու համար և նախատեսված են մոտակա տարածքների շրջանային դիտարկում իրականացնելու համար: Լուրը հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:

Ներկայումս ռուս խաղաղապահները շուրջօրյա հսկողություն են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը: Նրանք ապահովում են քաղաքացիական մեքենաների անվտանգությունը և Լաչինի միջանցքով բնակիչների տեղաշարժը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխումը, ուղեկցում են ենթակառուցվածքային օբյեկտները վերականգնող և նորոգող խմբերի աշխատանքները:
 

Placeholder
ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի երգի-պարի համույթը Լաչինի միջանցքում ելույթ է ունեցել ռուս խաղաղապահների համար