Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 837 նոր դեպք
Տարածաշրջան
12:41 15/12/2020
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 837 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 837 նոր դեպք: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։ 

Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 105 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 44 մարդ:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի՝ 194 900 դեպք, այստեղից ապաքինվել է 164 786 պացիենտ, մահացել է 1 883 մարդ:

Կարանտինային գոտիներում այս պահին գտնվում է 969 քաղաքացի, 6 710 մարդ բուժվում է հիվանդանոցներում, 2 734 անձ գտնվում է կովիդ-հյուրանոցներում:

Վրաստանում երեկ արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 1 337 նոր դեպք, ապաքինվել էր 3 498 մարդ:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 837 նոր դեպք