Կատարվել են քննչական և այլ դատավարական գործողություններ՝ ՀՀ տեղափոխված 44 գերիների մասնակցությամբ
Իրավունք
17:40 15/12/2020
Հայաստան

Կատարվել են քննչական և այլ դատավարական գործողություններ՝ ՀՀ տեղափոխված 44 գերիների մասնակցությամբ

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները կատարել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ ՀՀ տեղափոխված 44 ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

«ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ:

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները ներկա են գտնվել 14.12.2020թ. Հայաստանի Հանրապետություն տեղափոխված 44 ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց դիմավորմանը «Էրեբունի» օդանավակայում, որից հետո վերջիններիս մասնակցությամբ կատարել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, մասնավորապես՝ հարցաքննություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ»,- հայտնում են Քննչական կոմիտեից:

 

 

Placeholder
Կատարվել են քննչական և այլ դատավարական գործողություններ՝ ՀՀ տեղափոխված 44 գերիների մասնակցությամբ