Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանի սահմանն անզգուշորեն հատած Նարեկ Սարդարյանը վերադարձվել է Հայաստան
Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ Նարեկ Սարդարյանը, ով այս տարվա հուլիսին անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը, այսօր վերադարձվել է Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:
Հիշեցնենք, որ Նարեկ Սարդարյանի անունը երեկ Ադրբեջանից ՀՀ վերադարձված գերիների ցուցակում էր, սակայն նա ինքնաթիռով չէր տեղափոխվել Երևան, ինչպես մյուս գերիները:
2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածեցնելիս անհետ կորել էր Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: ԱԱԾ-ն պարզել էր՝ Սարդարյանը կորած անասունները որոնելու հետևանքով մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է: