Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները Արցախում մեկ օրում ոչնչացրել են 189 պայթուցիկ առարկա
Հասարակություն
11:54 15/12/2020
ԼՂՀ

Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները Արցախում մեկ օրում ոչնչացրել են 189 պայթուցիկ առարկա

Պայթուցիկ առարկաների մեծ մասը, որոնց ականազերծման ժամանակ Լեռնային Ղարաբաղում հանդիպում են ՌԴ ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները, հրետանային, ականանետների արկեր են, ձեռքի նռնակներ, ինչպես նաև ձեռքի նռնականետերի լիցքավորիչներ: Հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Անցած մեկ օրվա ընթացքում ռուս խաղաղապահները իրականացրել են տարածքի ինժեներական հետախուզություն և ականազերծում, մաքրել 1,5 կմ ճանապարհ, հայտնաբերել և հատուկ սարքավորված վայր տեղափոխելուց հետո պայթեցման միջոցով ոչնչացվել է 189 պայթուցիկ առարկա:

ՌԴ ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության տարածքում շարունակում են աշխատել ինժեներական հետախուզման և ականազերծման ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 156 հա տեղանք, շուրջ 40 կիլոմետր ճանապարհներ, 375 բնակելի շենք և սոցիալական օբյեկտ, հայտնաբերել և վնասազերծել է շուրջ 5 հազար պայթուցիկ առարկա:
 

Placeholder
Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները Արցախում մեկ օրում ոչնչացրել են 189 պայթուցիկ առարկա