16.12.2020. Կորոնավիրուսով 38 մարդ է մահացել
Օրվա թեմա
11:02 16/12/2020
Հայաստան

16.12.2020. Կորոնավիրուսով 38 մարդ է մահացել

Հայաստանում երեկ կատարվել է 3272 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1098 նոր դեպք: Առողջացել է 1242 մարդ: Մեկ օրում մահացել է 38 մարդ:  Նրանցից11-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

ԱՆ ներկայացրած տվյալներով, դեկտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 150218 դեպք, որոնցից 128694-ն` առողջացած, 2556-ը` մահվան ելքով: Մահվան ևս 637 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18331 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 554909 թեստավորում:

Placeholder