«Ժողովուրդ». Ավելորդ արյունահեղություններ պետք չեն. Տարասով
Օրվա մամուլ
09:38 16/12/2020
Հայաստան

«Ժողովուրդ». Ավելորդ արյունահեղություններ պետք չեն. Տարասով

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հադրութն այլևս դուրս է Հայաստանի վերահսկողությունից։ Սրանք մանր բռնկումներ են, որոնք լուծումներ կստանան ու ոչ մի հետևանք էլ չեն ունենա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո տեղի ունեցող գործընթացներին:

Միևնույն ժամանակ մեկնաբանելով հաղթական շքերթի ժամանակ արված Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները, որոնք սպառնում էին նաև ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը՝ Տարասովը հայտարարեց, թե Հայաստանի հանդեպ նոր տարածքային հավակնությունների մասին, ամեն դեպքում, խոսք լինել չի կարող:

«Ադրբեջանն իր անունից խոսում է տարածքային հավակնությունների մասին, խոսում է նաև Իրանի պատմության մասին։ Թեհրանը դրան առայժմ չի արձագանքում, բայց առաջիկայում Թեհրանի ուշադրությունը կարող է նաև Բաքվի վրա լինել», – նշեց նա։

Խոսելով Հադրութի դեպքերի մասին՝ ռուսաստանցի քաղաքագետը նկատում է, թե ավելորդ արյունահեղություններ պետք չեն, և նման խնդիրները պետք է լուծումներ ստանան»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Ժողովուրդ». Ավելորդ արյունահեղություններ պետք չեն. Տարասով