ՌԴ ՊՆ հերքել է Ռուս խաղաղապահների շրջափակման մեջ հայտնված լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
Քաղաքական
21:47 16/12/2020
ԼՂՀ

ՌԴ ՊՆ հերքել է Ռուս խաղաղապահների շրջափակման մեջ հայտնված լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների շրջապատման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, չորեքշաբթի լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ից: Այդ տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Տեղեկատվությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերը հայտնվել են կողմերից որևէ մեկի շրջապատման  մեջ, չի համապատասխանում իրականությանը: Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումներն առաջադրանքները կատարում են կանոնավոր ռեժիմով ՝ ինչպես դիտակետերում, այնպես էլ հրադադարի ռեժիմի պահպանումն իրականացնելիս»,-նշել են նախարարությունում:

Մինչ այդ  Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել էր, որ Հադրութի շրջանի Հին թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում ադրբեջանի զորքերով շրջափակված են նաև ռուս խաղաղապահների խումբը:

«Մեր տեղեկություններով, այդ թվում` ռուս խաղաղապահները շրջափակված են: Կապի հետ  խնդիրներ կան, քանի որ տեղանքի պատճառով կան որոշակի խնդիրներ հաղորդակցության հետ: Ավելին, նման խնդիրներ ունեն նաև ռուս խաղաղապահները, և մենք այնտեղ ունենք որոշակի ճգնաժամային իրավիճակ »,-ասել էր Փաշինյանը:
 

Placeholder
ՌԴ ՊՆ հերքել է Ռուս խաղաղապահների շրջափակման մեջ հայտնված լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը