«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն». Սիմֆոնիկ և կամերային համերգներ
Մշակույթ
09:00 16/12/2020
Հայաստան

«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն». Սիմֆոնիկ և կամերային համերգներ

Դեկտեմբերի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի մեկնարկային համերգը։

Փառատոնի հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի բաժնի ղեկավար Ռոզա Գրիգորյանի հայտնում է, որ Բեթհովենի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 16-ին, ժամը 19։00 Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն հանճարեղ կոմպոզիտորի թիվ 5 և թիվ 6 («Հովվերգական») սիմֆոնիաները։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում դեկտեմբերի ընթացքում կկայանա երկու սիմֆոնիկ և երկու կամերային համերգ։  Դեկտեմբերի 17-ին, ժամը 19։00 Արամ Խաչատրյան համերգասրահում ունկնդիրը հնարավորություն կունենա լսելու Բեթհովենի թիվ 1 և թիվ 4 սիմֆոնիաները։

Համերգները կղեկավարի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը կազմակերպում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Փառատոնը հարգանքի տուրք է մատուցում հանճարեղ կոմպոզիտորի ժառանգությանը, որը կերտվել էր խավարի դեմ իր հավերժական պայքարի համատեքստում:

Placeholder
«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն». Սիմֆոնիկ և կամերային համերգներ