Մենք չունենք պետականություն, չունենք  պետություն․ Լուիզա Ղամբարյան
Մշակույթ
20:47 16/12/2020
Հայաստան

Մենք չունենք պետականություն, չունենք պետություն․ Լուիզա Ղամբարյան

«Յուրաքանչյուրն իր խղճի պահանջով պետք է ներկայանա այստեղ , ի՞նչ կոչ անել։ Այստեղ ազգային արժանապատվության պահպանության երթ է»,- «Արժանապատվության երթի» ընթացքում ասաց դերասանուհի Լուիզա Ղամբարյանը ։

«Քանի դեռ հանրությունը  կոչի մակարդակով է կարող է և չհետևել։ Այ եթե լինի որոշակի ճնշում, շատ բաներ կամաց-կամաց կընկնի իր տեղը»,- նշեց դերասանուհին  միևնույն ժամանակ անդրադառնալով հավաքին մշակույթի գործիչների մասնակցությանը։

«Նրանք պետք է այսօր  լինեն այստեղ, պետք է լինեն։Իսկ ով որ չի լինում, կտրուկ չեմ գտնվի, եթե հայտարարեմ, որ  պատասխանատվություն են կրում նոյեմբերի 9-ի խայտառակ ստորագրության տակ։ Նրանք նույնպես այդ ամենի մեջ իրենց բաժինն ունեն»։

Անդրադառնալով  հրադադարից հետո տիրող իրավիճակին և գերիների քանակի ավելացմանը Ղամբարյանն ասաց․ «Սա խոսում է այն մասին, որ մենք չունենք պետականություն,չունենք  պետություն»։

Դերասանուհին կոչ արեց քաղաքացիներին միանալ պայքարին, քանի որ սա կուսակցական երթ չէ, քաղաքական պայքար չէ, միայն այդ դեպքում դուրս կգանք ստեղծված իրավիճակից։

Placeholder