Եվրոպական խորհրդարանում ստեղծվել է «Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության և համերաշխության խումբ»
Քաղաքական
10:45 16/12/2020
ԼՂՀ

Եվրոպական խորհրդարանում ստեղծվել է «Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության և համերաշխության խումբ»

Եվրոպական խորհրդարանում ստեղծվել է «Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության և համերաշխության խումբ»։ Միջկուսակցական խմբի ստեղծումը նախաձեռնել են Եվրախորհրդարանի անդամներ Ֆրանսուա Ալֆոնսին (Ֆրանսիա), Սիլվի Գիյոմը (Ֆրանսիա) և Պետեր վան Դալենը (Նիդերլանդներ):

Եվրոպական խորհրդարանի բոլոր անդամներին ուղարկված նամակով երեք եվրախորհրդարանականները կոչ են անում բոլոր նրանց, ովքեր մտահոգված են Արցախում ապրող հայերի անվտանգությամբ և գոյատևմամբ, ներգրավվել բարեկամության խմբի մեջ:

Բարեկամության խմբի նպատակն է լիարժեք աջակցություն ցուցաբերել Արցախի հայ ժողովրդին, որը տառապում է ճնշումից և իր պատմական տարածքի բռնազավթումից:

Նշվում է, որ Ադրբեջանի հսկողության տակ այժմ անցած տարածքներում շատ հայեր գտնվում են էթնիկ զտման վտանգի առաջ, և ԵՄ-ն պետք է ներգրավի իր բոլոր դիվանագիտական ուժերը՝ կանխելու այն։ Այն տարածքներում, որոնք չեն կցվել Ադրբեջանին, հայերը պետք է կարողանան շարունակել ապրել առանց ներխուժման վախի ու ի վիճակի լինեն բարձրաձայնել իրենց հայկական ինքնության մասին։ Միջազգային հանրությունը և սկսած ԵՄ-ից՝ պետք է ամբողջությամբ ճանաչի Արցախի բարձրագույն ղեկավարությանը։

Placeholder
Եվրոպական խորհրդարանում ստեղծվել է «Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության և համերաշխության խումբ»