Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Գյումրի-Բավրա ավտոճանապարհը
Օրվա թեմա
12:03 16/12/2020
Հայաստան

Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Գյումրի-Բավրա ավտոճանապարհը

Քաղաքացիները փակել են Գյումրի-Բավրա ավտոճանապարհը՝ Լանջիկի հատվածում, նաև Քեթիի հատվածում: Այս մասին գրել է ու տեսանյութ հրապարակել ֆեյսբուքյան օգտատեր Կարապետ Պողոսյանը:

Քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Երբ երկիրդ վստահում ես հոգեկան հիվանդին, ստիպված կլինես անճարությունից ճամփաներ փակել»,- գրել է Կարապետ Պողոսյանը:

Նշենք նաև, որ փակ է Գյումրի- Երևան ճանապարհը՝ Ազատանի հատվածում: 
Բացի այդ, Շիրակի մարզպետարանի դիմաց հավաքվել են քաղաքացիներ:

Aravot.am-ը գրում է, որ Գյումրի-Բավրա մայրուղու Քեթիի հատվածը փակած Խծաբերդի հատվածում գերի ընկած 28-ամյա Հովհաննիսյան Հայկազի հորեղբայրը լացելով ասել է. «Էրեխես հո հավի ձագ չէր, ադրբեջանական կայքերում տեսնում եմ, որ էրեխուս գլխին ավտոմատ են պահել, մեր կառվարությունը ոչինչ չի անում, մենակ երկիր ծախելո՞վ է։ Զենք տվեք, երեխուս ես կգնամ, կազատեմ»:

Նույն աղբյուրը գրում է, որ քաղաքացիները փակել են նաև Գյումրի-Երևան մայրոււղու Լանջիկի հատվածը։

Նշվում է, որ Շիրակի մարզի տարբեր շրջաններից մոտ 100 հոգի շրջափակման մեջ են։

Placeholder
Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Գյումրի-Բավրա ավտոճանապարհը