Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ստում է Նիկոլ Փաշինյանը, որովհետև ինքը մարտադաշտում չի եղել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը՝ պատասխանելով հարցին, որ Փաշինյանն ասում է՝ եթե չստորագրեր նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, մի քանի հազար զինվոր մնում էր մարտադաշտում:
Խոսելով արդեն Կապանում տեղի ունեցող գործընթացների մասին, մասնավորապես՝ վաղը ժամը 17:00-ին թշնամուն պետք է հանձնվի կարևոր հենակետները, նա նշեց.
«1991 թվականի ապրիլին Կապանի օդանավակայանի դիմաց գյուղեր են եղել, մաքրել ենք այնտեղից ազերիներին: Այդ նույն տարածքը, չգիտեմ Նիկոլ Փաշինյանը ինչ է ստորագրել, այսօր ուզում են հետ հանձնել Ադրբեջանին: Սյունիքին սպասվում է այն, ինչ ունեցել ենք 1990-ականներին, այսինքն՝ թշնամին այսօր նորից գալիս է չոքելու մեր բկին: Ազգովի պետք է ոտքի կանգնենք, հեռացնենք Նիկոլին, ձևավորենք ճիշտ պաշտպանություն»:
Նա նշեց, որ Փաշինյանը պարտավոր է հեռանալ, ենթարկվել ժողովրդական դատաստանի. «Համապատասխան մարմինները պետք է զբաղվեն Նիկոլով»:
Ա. Մինասյանի խոսքով, ճիշտ քայլերով երկիրը պետք է հանել այս վիճակից:
Հրամանատարն ասաց, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից 180 ոտք է մտնում ԱԺ, բայց 10 գլուխ չի մտնում. «Իրավունք ունեմ նման բան ասել, որովհետև տեսնում եմ իրենց վարքագիծը, իրենց ընդունած որոշումները: Նիկոլն առանց իր ՔՊ-ի ներկայացուցիչների չէր կարող որոշում կայացներ: Մեղքի բաժին ունեն նաև նրանք»:
Ինչ վերաբերում է պատերազմից հետո իր նկատմամբ քրեական հետապնդումներին, Աշոտ Մինասյանն ասաց, որ ընդդիմադիր ուժերի նկատմամբ հերթական մուտիլովկան է:
«Կներեք, ռուսերեն բառ եմ օգտագործում, պղտոր ջրում ձուկ որսալ»,- իր խոսքը մեկնաբանեց լեգենդար հրամանատարը: