Ոստիկանության պահեստազորի գնդապետներն անօրինականություն թույլ չտալու կոչով դիմել են ոստիկանության աշխատակիցներին
Քաղաքական
15:36 17/12/2020
Հայաստան

Ոստիկանության պահեստազորի գնդապետներն անօրինականություն թույլ չտալու կոչով դիմել են ոստիկանության աշխատակիցներին

Ոստիկանության պահեստազորի մի քանի գնդապետներ հանդես են եկել հայտարարությամբ, որով Ոստիկանության իրենց գործընկերներին կոչ են անում զերծ մնալ սահմանադրական իրավունքներն ու ազատությունները խաղաղ ճանապարհով իրացնող հայ ժողովրդի նկատմամբ ապօրինություններ թույլ տալու անընդունելի գործելաոճից։

Tert.am-ը հրապարակել է  հայտարարություննը, որտեղ ասված է.

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի գործընկերներ.

Դիմում ենք ձեզ, որպես ոստիկանության նախկին աշխատակիցներ, որպես ամբողջ գիտակից կյանքը հայրենի ոստիկանությանը նվիրած արժանապատիվ սպաներ։

Կոչ ենք անում Հայաստան աշխարհը պատած այս օրհասական պահին գտնվել իրավակարգի պահպանության բարձունքում և զերծ մնալ սահմանադրական իրավունքներն ու ազատությունները խաղաղ ճանապարհով իրացնող հայ ժողովրդի զավակների, մեր քույրերի և եղբայրների նկատմամբ ապօրինություններ թույլ տալու անընդունելի գործելաոճից։

Հիշե՛ք

Հայրենիքի առջև ունեցած մեր սուրբ պարտքի օրհնանքն ու նզովանքը որոշելու են միմիայն մեր սերունդները։

Իմաստություն և ողջախոհություն բոլորիս»։

Հարգանքով՝

Պահեստազորի գնդապետներ՝

Արշավիր Գևորգյան

Արա Կարապետյան

Հայկ Քոչինյան

Էրիկ Շարմազանով

Հակոբ Աբրահամյան

Տիգրան Չալյան

Վազգեն Հարութունյան։

 

  

 

Placeholder
Ոստիկանության պահեստազորի գնդապետներն անօրինականություն թույլ չտալու կոչով դիմել են ոստիկանության աշխատակիցներին