17.12.2020. Կորոնավիրուսի 1174 նոր դեպք է գրանցվել, 30 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:00 17/12/2020
Հայաստան

17.12.2020. Կորոնավիրուսի 1174 նոր դեպք է գրանցվել, 30 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 3537 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք: Առողջացել է 1296 մարդ: Մեկ օրում մահացել է 30 մարդ: Նրանցից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

ԱՆ ներկայացրած տվյալներով, դեկտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 151392 դեպք, որոնցից 129990-ն` առողջացած, 2581-ը` մահվան ելքով: Մահվան ևս 642 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18179 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 558446 թեստավորում:

Placeholder
17.12.2020. Կորոնավիրուսի 1174 նոր դեպք է գրանցվել, 30 մարդ մահացել է