Գիտնականները միջավայր են ստեղծել տիեզերքում «շրջելու» համար
Կրթություն, գիտություն
14:04 18/12/2020

Գիտնականները միջավայր են ստեղծել տիեզերքում «շրջելու» համար

Մոսկվայի Գ.Վ. Պլեխանովի անվան պետական տնտեսագիտական համալսարանի գիտնականները ստեղծել են համակարգչային միջավայր, որը նախատեսված է իրական և արհեստական բնապատկերները տեսանելի դարձնելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Փորձագետները նշել են, որ մշակված համակարգի միջոցով հնարավոր է իրականացնել բնապատկերների, մոլորակային համակարգերի, շենքերի և շատ այլ օբյեկտների երկրաչափական մոդելավորում:

Ըստ Պլեխանովի համալսարանի գիտնականների, համակարգում հնարավոր է մոդելավորել ցանկացած չափի օբյեկտ`մանրադիտակով տեսանելիից մինչև գերգալակտիկական։ Նշվում է, որ դա հնարավոր է դարձել նմանակված օբյեկտների իրական երկրաչափական չափումների սահմանափակումների բացակայության շնորհիվ:

«Բացի այդ, համակարգչային միջավայրում ապահովվում է ազատ տեղաշարժ. համակարգում դուք կարող եք և՛ «քայլել» օվկիանոսի վրայով, և՛ «նայել» դրան տիեզերքից»,- տեղեկացրել են գիտնականները:
           

Placeholder