Բորելը Բրյուսելում չի կարողացել կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը
Քաղաքական
09:15 18/12/2020
Տարածաշրջան

Բորելը Բրյուսելում չի կարողացել կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը փորձել է եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, բայց չի ստացվել: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, Բորելն ասել է նախօրեին Բրյուսելում ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստին ժամանելիս:

«Քանի որ երկու նախարարներն էլ [Հայաստանն ու Ադրբեջանը] շփվում էին ինձ հետ, մենք փորձեցինք եռակողմ կապ հաստատել՝ Եվրամիություն, Հայաստան և Ադրբեջան: Դա հնարավոր չեղավ, այնպես որ ես երկու նախարարների հետ էլ առանձին կհանդիպեմ», - ասել է Բորելը:

Բորելը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի օգնությամբ ձեռք բերված հրադադարի պայմանագիրը կանխել է մարդկային հետագա զոհերը, շեշտել է, որ այն պետք է ամբողջությամբ պահպանվի:

«Բայց անցյալ շաբաթ, ցավոք, մենք լսում էինք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին երկու կողմերից էլ: Հրադադարի ռեժիմի լիակատար պահպանումը մնում է հրամայական», - շեշտել է նա:

«Եթե մենք կարողանանք դեր խաղալ հաշտեցման, վերականգնման և ամրապնդման գործում, լրացնելով Մինսկի խմբի ջանքերը, ապա ԵՄ-ն պատրաստ է դա անել։ Եվրամիությունը պատրաստ է համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի և ցանկացած այլ մեկի հետ` ներդրում ունենալու Կովկասում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում», - ասել է Բորելը։
 

Placeholder
Բորելը Բրյուսելում չի կարողացել կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը