Բրոնզե մեդալի համար կպայքարի ըմբշամարտիկ Ռազմիկ Պապիկյանը
Սպորտ
19:16 18/12/2020
Հայաստան

Բրոնզե մեդալի համար կպայքարի ըմբշամարտիկ Ռազմիկ Պապիկյանը

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին է մոտենում  ազատ ըմբշամարտի  աշխարհի գավաթի անհատական խաղարկությունը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ 

Հաջող մրցելույթներով եզրափակիչ մտած երևանցի  21-ամյա Արսեն Հարությունյանը  (57 կգ) վճռական գոտեմարտում պարտվեց ռուսաստանցի Զավուր   Ուգուևին և բավարարվեց արծաթե մեդալով։ Բրոնզե մեդալի արժանացավ Արման Անդրեասյանը (70 կգ)։

Եզրափակիչ է հասել  է նաև  Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն  Վազգեն Թևանյանը / 65 կգ / ։ Հաղթողի կոչման  համար այսօր նա կմրցի հունգարացի Իսմայիլ Մուսուկաևի հետ։

Մեր ըմբիշը  հաղթեց հաջորդաբար մոլդովացի Նիկոլայ Գրահմեզին  (6։0), Բահրեյնցի  Հաջի Մուհամեդ Ալիին  (11 ։ 0), ռումինացի Նիկոյալ Օխլոպկովին  (10։0)  և ուկրաինահայ  Գոռ Հովհաննիսյանին  (7:2): Այսօր ամփոփիչ գոտեմարտում  բրոնզե մեդալի համար կպայքարի  Ռազմիկ Պապիկյանը  (61 կգ)։

Placeholder
Բրոնզե մեդալի համար կպայքարի ըմբշամարտիկ Ռազմիկ Պապիկյանը